Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը զգուշացրել է, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը Ստոկհոլմի արբիտրաժի որոշման նկատմամբ կարող է հանգեցնել ծանր հետևանքների։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։
Նա նշել է, որ խոսել տարբեր միջազգային փաստաբանների հետ՝ Նյու Յորքում, Ստոկհոլմում, Լոնդոնում, և բոլորն ասել են, որ «չգիտեն մի պետություն, որը չի կատարել միջազգային արբիտրաժի վճիռը»։
«Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը արգելել է ՀԷՑ-ի պետականացման որևէ փորձ՝ սկսած ակտիվների բռնագրավումից մինչև կառավարման կազմի փոփոխություն։
Ըստ որի արգելել է ՀԷՑ-ի պետականացման որևէ փորձ՝ սկսած ակտիվների բռնագրավումից մինչև կառավարման կազմի փոփոխություն։
Արդեն հասցրել եմ խոսել իմ գործընկեր տարբեր միջազգային փաստաբանների հետ՝ թե՛ Նյու Յորքում, թե՛ Ստոկհոլմում, թե՛ Լոնդոնում, և բոլորը միաբերան ասում են, որ չգիտեն մի պետություն, որը չի կատարել միջազգային արբիտրաժի վճիռը։
Ես ապշած եմ մեր պետական պաշտոնատար անձանց հայտարարություններից, որոնք պնդում են, թե Հայաստանը կարող է այն չկատարել կամ չի կատարելու։
Սա նոր իրավական և քաղաքական արկածախնդրություն է, և եթե իշխանությունները գնան դրան, ապա մեր պետությունը հայտնվելու է ծանր տնտեսական հարվածի տակ»,-գրել է նա։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հաստատած իրավական ակտերի հիմքով ընկերության բարձրագույն ղեկավարության կազմում կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։






