Երևանի ավտոկայանատեղիների գոտիներում տեղադրված կանգնակներն ու խոչընդոտող տարրերը երթևեկությանը և մեքենաների կայանման գործընթացին արգելք են հանդիսացել։
Խնդրի կարգավորման նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը, համագործակցելով Ոստիկանության պարեկային ծառայության հետ, պարբերաբար անցկացնում է ուժեղացված ստուգայցեր քաղաքում։
Վերջին ստուգայցի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ իրավախախտումներ, իսկ մետաղյա ձողերը, արկղերը, վահանակները և նմանատիպ այլ արհեստական խոչընդոտներ առգրավվել և տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, հայտնում է քաղաքապետարանը։






