Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմըկոչ է արել ՀՀ իշխանություններին պահպանել եկեղեցու անկախությունն ու հարգել օրինականության և արդարադատության սկզբունքները։ Այդ մասին ասել է Բադեն-Վյուրտեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր Սարդարյանը։
Հոգևոր հովիվը նշել է, որ Գարեգին Բ-ի դեմ գործողությունները կլինեն աննախադեպ ոտնձգություն եկեղեցու ինքնավարության նկատմամբ՝ խորը ցնցման մեջ գցելով ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին։Նա շեշտել է. «Կաթողիկոսի կամ եկեղեցու կանոնական հիմքերի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կլիներ ոտնձգություն ոչ միայն եկեղեցու, այլև հայ ազգի հոգևոր և մշակութային հիմքերի նկատմամբ», գրում է Aysor.am-ը ՌԻԱ Նովոստիի վրա հղումով։
«Կաթողիկոսի կամ եկեղեցու կանոնական հիմքերի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կլիներ ոտնձգություն ոչ միայն եկեղեցու, այլև հայ ազգի հոգևոր և մշակութային հիմքերի նկատմամբ», – ասել է Սարդարյանը։
Նա ընդգծել է, որ Գարեգին Բ-ն ՀԱԵ ընտրված ղեկավարն է, և նրա ընտրությունը հիմնված է եկեղեցու դարավոր կանոնական ավանդույթների վրա, որոնք բացառում են պետության ցանկացած միջամտություն։ Իսկ այս գործընթացում պետության դերը ուժեղացնելու վերաբերյալ Փաշինյանի կողմից ներկայացված առաջարկները հակասում են ոչ միայն ՀԱԵ–ի եկեղեցական կարգին, այլև ՀՀ Սահմանադրությանը, որը երաշխավորում է եկեղեցու և պետության բաժանումը, և դավանանքի ազատության միջազգային չափանիշներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը՝ Փաշինյանն ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։






