AM
25 Հուլիս 2025 - 09:19 AMT

ՔԿ․ Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրվարույթ

ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքներով քրեական վարույթ է հարուցվել՝ դիտարկելով Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հնարավոր հատկանիշները, որը վերաբերում է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելուն:

Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից, հայտնում է 1lurer.am-ը:

«Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասել են ՔԿ-ից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Ըստ 24News-ի, պատճառը համածառայակցի հետ ունեցած միջադեպն է։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ մահացածը 18-ամյա զինծառայող է, որը կրակել է ինքն իրեն։