Հանրապետության տարածքում հուլիսի 25-ին կեսօրից հետո, 26-ին՝ գիշերն ու կեսօրից հետո, ինչպես նաև 28-29-ին կեսօրից հետո առանձին վայրերում հնարավոր են կարճատև անձրևներ, ամպրոպ և տեղ-տեղ նաև կարկուտ։ Իսկ հուլիսի 27-ին և 30-ին կանխատեսվում է չոր եղանակ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև հուլիսի 27-29-ն ընկած ժամանակահատվածում նույնքան կբարձրանա։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպի ընթացքում քամու ուժգնացում է հնարավոր՝ 17-20 մ/վ։ Հուլիսի 25-ից մինչև 30-ը երեկոյան ժամերին Արմավիրում, ինչպես նաև Կոտայքի ու Արագածոտնի նախալեռնային հատվածներում քամու ուժգնացման հավանականություն կա՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևանում հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան, 28-29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։






