AM
25 Հուլիս 2025 - 12:32 AMT

Կալանավորների զբաղվածության ցուցանիշն աճել է

Քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության ամփոփ տվյալները, որոնց համաձայն աճել է աշխատանքային զբաղվածության ցուցանիշը։ 2025-ի առաջին կեսին աշխատող ազատազրկվածների թիվը կազմել է 397, այն դեպքում երբ 2024-ին այդ թիվը եղել է 345։

Էապես ավելացել էառաջին վեց ամիսներին իրականացված միջոցառումների քանակն ՝ հասնելով 218-ի, ինչը 62 տոկոսով բարձր է 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ։

Մասնավորապես՝ կազմակերպվել է 101 մշակութային, 81 մարզական և 36 կրոնական միջոցառում։

Այս նախաձեռնություններին մասնակցել է 3717 դատապարտյալ (2024-ի առաջին կիսամյակին մասնակցել էր 1862-ը)։ Հաշվի է առնվել, որ յուրաքանչյուր դատապարտյալ կարող էր ներգրավված լինել մեկից ավելի միջոցառման։

Հանրակրթական ծրագրին, որը նախատեսված է առանց տարիքային սահմանափակման, մասնակցել է 53 անձ, մինչդեռ 2024 թվականին մասնակցել էր 40-ը։