Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն հանդիպել է Անտիոքի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Եվհաննա Ժ Եազճի Պատրիարքին, դատապարտել է մի քանի շաբաթ առաջ Դամասկոսի ուղղափառ եկեղեցում կատարված ահաբեկչությունը և ցավակցություն հայտնել Պատրիարքին և զոհերի ընտանիքներին։
Արամ Ա–ն ընդգծել է քրիստոնյա համայնքների միասնականության հրամայականը, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
Երկու հոգևւոր հայրերն ընդգծել են, որ անհրաժեշտ է, որ քրիստոնյաները շարունակեն Սիրիայի մաս կազմել՝ հավատարիմ լինելով իրենց համայնքներին և քաղաքացիական պարտավորություններին։
Հունիսի 22–ին Դամասկոսի Սուրբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել։ Մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է առաջացրել եկեղեցու ներսում՝ օգտագործելով պայթուցիկ գոտի՝ հենց պատարագի ժամանակ։ Զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել՝ մոտ 25–ը։






