Թուրք լուսանկարիչ Ֆարուք Աքբաշը մայիսի 21-ից 25-ը մի լուսանկարիչների խմբով այցելել է Հայաստան:
Խմբի ղեկավարը՝ Աքբաշը, Հայաստանից արված լուսանկարների շարք է հրապարակել Թուրքիայում հրապարակվող միակ հայկական «Ակոս» թերթի համար, գրում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ Աքբաշը հայտնի է աշխրահի տարբեր երկրներում 40 տարի ի վեր իրականացված լուսանկարչական գործունեությամբ:






