AM
4 June 2009 - 13:20 AMT

Ծաղկաձորում եւ Գյումրիում բացվելու է գերմանացի նկարիչների ծաղրանկարների ցուցահանդեսը

Հայաստանում Գերմանական մշակույթի օրերի շրջանակներում 2009-ի սկզբից տեղի են ունենում տարբեր մշակութային միջոցառումներ, հերթական միջոցառումը տեղի կունենա Ծաղկաձորում, որտեղ Գրողների տանը հունիսի 5-ին բացվելու է գերմանացի նկարիչների ծաղրանկարների ցուցահանդեսը, որը տեւելու է 4 օր:

Նույն ցուցահանդեսը կարող են դիտել Գյումրիի բնակիչները հունիսի 10-14-ը:

Հայաստանում Գերմանական մշակույթի օրերն ացկացնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ: