Երևանի քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Իսակովի պողոտայում իրականացրած գործողության ընթացքում ձերբակալել են մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցների բնակիչ հանդիսացող երկու տղամարդու։
«40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է պալիէթիլենային փաթեթ, որի մեջ կար զիպ փականով երկու տոպրակ: Մեկի մեջ մարիխուանայի նմանվող 640 գրամից ավելի զանգված էր, մյուսի մեջ` մեթամֆետամինի նմանվող 100 գրամից ավելի զանգված»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Երկու տղամարդիկ, կազմված անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին՝ դեպքի հանգամանքների պարզման նպատակով։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։






