AM
28 Հուլիս 2025 - 06:44 AMT

Նախարար․ Սեպտեմբերից դպրոցներում՝ «Հայաստանի պատմություն»

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքից ու գրել. «Սեպտեմբերից՝ դպրոցներում»։

Լուսանկարում ներկայացված է գրքի շապիկն ու նախաբանը։

Նախարարության առաջարկով, «Հայոց պատմություն» առարկայի անվանումը վերափոխվել է՝ ստանալով «Հայաստանի պատմություն» նոր տարբերակը։

Հիմնավորման մեջ նշվում էր, որ նման փոփոխությունն իրականացվել է Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ և 35-րդ կետերում առկա բովանդակային անհամապատասխանությունները վերանայելու անհրաժեշտությամբ։