Հուլիսի 28-29-ին Հայաստանի ամբողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ին,օգոստոսի 1-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը, հուլիսի 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում հուլիսի 28-ին նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին մայրաքաղաքում կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձարանա՝ հուլիսի 28–ին հասնելով ժ39 աստիճանի, իսկ հուլիսի 29–ին՝ +40–ի։






