AM
28 Հուլիս 2025 - 09:31 AMT

ՊՆ–ն հերքել է Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրքի գրավման մասին լուրերը

ՊՆ-ն հերքել է Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրքի գրավման վերաբերյալ սոցցանցերում շրջառանվող լուրերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Մամուլում և սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել», չեն համապատասխանում իրականությանը:

Հորդորում ենք զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց, հատկապես որ պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը»,–ասվում է գրառման մեջ։