Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերին, գրել է, որ չի տեսնում ապատիա և ատելություն, որի մասին խոսում են ընդդիմադիրները։l
Նա հավելել է, որ «2021–ին ժողովուրդը հավատաց, որ ապագա կա՛, այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է»։
«Ընդդիմադիր որոշ շրջանակների առանցքային խոսույթն այն է, թե Հայաստանում լարվածություն կա, ապատիա, ատելություն։
Հիմա նայում եմ Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերը ու հարց տալիս ինքս ինձ․ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը։
Փսեվդոէլիտար մի խմբակի ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին։ 2021–ին ժողովուրդը հավատաց, որ ապագա կա՛, այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է։
Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,–ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28–ից արձակուրդի մեջ է մինչև օգոստոսի 15–ը։






