AM
28 Հուլիս 2025 - 13:09 AMT

Օգոստոսին ԿԳՄՍՆ-ում կանցկացվեն դպրոցների ղեկավարի հավաստագրման քննություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան օգոստոսի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 26-ին, 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2):

«Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ»,-հայտնում են ԿԳՄՍՆ-ից։