AM
28 Հուլիս 2025 - 13:32 AMT

Մարտունի համայնքին է վերադարձվել 320,000 դոլար արժեքով մարզադաշտի հողմասը

Գեղարքունիքի մարզում ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին պետական ու համայնքային շահերը պաշտպանող դատական գործերով բավարարվել է 33.9 միլիոն դրամի գույքային պահանջ, որի 3 միլիոն դրամը փոխանցվել է պետական բյուջե:

Նույն ժամանակահատվածում քրեական գործերով վերականգնվել է 14.3 միլիոն դրամի վնաս:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում դատախազի ներկայացրած միջնորդագրի հիման վրա Մարտունի համայնքին է վերադարձվել Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում տեղակայված մարզադաշտի 6.5 հեկտար հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը։ Մարզադաշտի շուկայականին մոտ գնահատված կադաստրային արժեքը կազմում է 320 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 123 միլիոն 224 հազար դրամ։