AM
28 Հուլիս 2025 - 14:07 AMT

Շորթման մեջ մեղադրվող անձը փոխանցվել է Ուզբեկստանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեջ մեղադրվող Ա.Ա.-ն 2025 թվականի հուլիսի 25-ին հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմիններին, հայտնում է Գլխավոր դատախազությունը։