AM
29 Հուլիս 2025 - 10:27 AMT

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով․ Հրդեհավտանգ իրավիճակ է

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։0017-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության մարզերում հուլիսի 29-ի ցերեկային ժամերին, 30-31-ին և օգոստոսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում կեսօրից հետո առանձին վայրերում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ հատվածներում նաև կարկուտ։ Քամու ուղղությունը կլինի արևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ կուժեղանա մինչև 17-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ի և 30-ի ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։

Երևանում հուլիսի 29-ի ցերեկը և օգոստոսի 3-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Իսկ հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ի երեկոյան ժամերին քաղաքի որոշ հատվածներում հավանական է կարճատև անձրև՝ ուղեկցված ամպրոպով, իսկ ամպրոպի ընթացքում՝ քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։