Երևանի մետրոպոլիտենը տեղեկացրել է, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից դադարեցվելու է մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերի շրջանառությունը։
Մետրոպոլիտենը հիշեցրել է, որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում շարունակելու է գործել միասնական և ժամանակակից տոմսային համակարգը, որը ներառում է երեք նորարար վճարման եղանակ՝ տրանսպորտային քարտ, անհպում բանկային քարտ (բացի ՎՏԲ բանկից) և բջջային հավելված։
Տրանսպորտային քարտ ձեռք բերելու հնարավորությունը հասանելի է մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից, Telcell սպասարկման կետերից, ինչպես նաև Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակներում գործող տեղեկատվական կետերից։
«Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում՞Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում»,- նշված է հաղորդագրության մեջ։






