AM
29 Հուլիս 2025 - 12:53 AMT

Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում․ Ուղևոր է վատացել

FlyOne Armenia ավիաընկերության Երևան-Դոմոդեդովո 3F315 չվերթն իրականացրել է հարկադիր վայրէջք ՌԴ Մախաչկալայի օդանավակայանում՝ ուղևորի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով, հայտնում է ավիաընկերությունը։

«Թռիչքի անձնակազմը արագ արձագանքել է իրավիճակին՝ ընդունելով վճռական որոշում Մախաչկալայում վայրէջք կատարելու մասին՝ ուղևորին շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Օդանավի վայրէջքից անմիջապես հետո շտապ օգնության խումբը տեղում ապահովել է ուղևորի տեղափոխումը հիվանդանոց՝ հրատապ վիրահատության։

FlyOne Armenia-ն մաղթում է առողջություն և լիարժեք ապաքինում ուղևորին՝ խորապես շնորհակալ լինելով թռիչքային անձնակազմին` պրոֆեսիոնալիզմի, ցուցաբերած բարձր պատասխանատվության և մարդասիրական մոտեցման համար»,- տեղեկացնում են աիաընկերությունից։