AM
29 Հուլիս 2025 - 13:03 AMT

Ապամոնտաժվել են Տիգրան Մեծ պողոտայի ապօրինի սննդի կետերը

Երևանում շարունակվել է համայնքի տարածքների վերադարձման գործընթացը, որի նպատակն է վերականգնել քաղաքային միջավայրի օրինական կարգավորումները, հայտնում է քաղաքապետարանը։

Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում տեղադրված սննդի կետերը, որոնք եղել են առանց համապատասխան թույլտվության, արդեն ապամոնտաժվել են։