Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու որոշմամբ՝ ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացման հոդվածներով մեղադրվող Հրայր սարկավագ Հակոբյանն ազատ է արձակվել։
Խափանման միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ բողոք կներկայացնեն Վճռաբեկ դատարան, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկից Հակոբյանի դուրս գալու լուսանկարը հրապարակել է նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Հրայր սարկավագ Հակոբյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 26-ին։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը 2 ամսով կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։






