AM
30 Հուլիս 2025 - 07:03 AMT

Սիմոնյան. Այսպիսի ռուսկախոս նամակներով փորձում են հավաքագրել հայտնի մարդկանց

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսալեզու նամակ է հրապարակել Տելեգրամի իր ալիքում՝ նշելով, որ նման «ռուսկախոս նամակներով փորձում են հավաքագրել հայտնի մարդկանց»։

«Ինչպես ասել էի՝ մեծ արշավ է սկսվել Հայաստանի դեմ: Հիբրիդային պատերազմի սկիզբը տրված է: Ահա այսպիսի (ՌՈՒՍԿԱԽՈՍ) նամակներով փորձում են հավաքագրել հայտնի մարդկանց, բլոգերների, որպեսզի այլ իրականություն ստեղծեն Հայաստանում և ստեր տարածեն: Կրկին մտածում են, որ կարող են բոլորին և ամեն ինչ առնել: Քեշ փողով առնեն մեր ազատ ժողովրդին և հետո ստրկացնեն: Գները տարբեր են, փողը՝ ռուսական ռուբլիով:

Իսկ վերջնանպատակը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնել ֆորպոստ ռուսահպատակ օլիգարխների ձեռքում»,- գրել է Սիմոնյանը:

Ռուսալեզու նամակում, որի հեղինակը հայտնի չէ, նշվում է, որ կա 3 թեմա՝ Փաշինյանի քննադատություն, աջակցություն Կարապետյանին (գործարարներին նստեցնել չի կարելի՝ դա վատ է երկրի և ժողովրդավարության համար), աջակցություն կաթողիկոսին (այստեղ առանց մեկնաբանության): Նշվում է, թե հետաքրքրում է ցանկացած ձևաչափ՝ սերիա, ռիլզ, տիկ–տոկ։