AM
1 July 2003 - 13:20 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԱԳԵՑԱԾ Է

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշնանային աշխատանքային ծրագիրը բավականին հագեցած է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը: Նրա խոսքերով` նախատեսված են պաշտոնական այցեր Բուլղարիա, Ռումինիա, Հնդկաստան, Ուզբեկստան, ինչպես նաեւ Բրյուսսել, որտեղ հանդիպումներ են նախատեսված Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: Նա տեղեկացրել է, որ աշնանը նաեւ ակնկալվում են մի շարք այցեր Հայաստան, մասնավորապես, Թուրքմենստանի եւ Լիտվայի նախագահների, ինչպես նաեւ Նորվեգիայի վարչապետի: