AM
31 Հուլիս 2025 - 11:41 AMT

Չախոյան․ Նույն ստերը՝ նոր ընտրությունների համար

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իշխանությունը կրկին օգտագործում է նախկինում հնչեցրած, բայց չկատարած խոստումները՝ առաջիկա ընտրություններին կողմ ձայներ ապահովելու նպատակով։

«Նույն ստերը՝ նոր ընտրությունների համար, միայն թե մարդիկ իրենց ընտրեն։

Ամենաստոր խոստումներից մեկը Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանի կառուցումն է։ ՔՊ-ն տարիներ շարունակ՝ ամեն ընտրությունից առաջ, հայտարարում է, թե շուտով կսկսեն Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը, մինչդեռ ըստ իրենց իսկ տված ժամկետների՝ այն վաղուց պետք է արդեն կառուցված լիներ։

ՔՊ-ի համար ստելը դարձել է անբաժանելի և միակ գործիքը, որով շարունակում են մոլորեցնել ժողովրդին՝ միայն թե գամված մնան թալանի աթոռին։

Ցավալին այն է, որ դեռևս կան մարդիկ, ովքեր հավատում են այդ մաշված ու կեղծ խոստումներին»,- գրել է նա։

Որպես օրինակ Չախոյանը տեսանյութում ներկայացրել է մի հատված Երևանի քաղաքապետարանի 2023–ի քարոզարշավից, որտեղ ասվում է, որ Գյուջյան և Շոպրոն փողոցների հատման հատվածից մինչև Մյասնիկյանի պողոտա տանող նոր ճանապարհը կկառուցվի մինչև տարեվերջ, մինչդեռ այն դեռ կառուցված չէ։

Նա անդրադարձել է նաև մեկ այլ խախտված խոստման՝ Դավթաշենի երկու թաղամասերն իրար կապող ճանապարհի նախագծին, որը մինչ օրս կառուցված չէ։