Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 1-5-ը Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 1600-1700- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։
Նշված հատվածներում, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի նախալեռնային գոտիներում, առաջիկա հինգ օրերին դիտվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում հուլիսի 31-ին և օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օգոստոսի 1-5-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում՝ հուլիսի 31-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։






