AM
31 Հուլիս 2025 - 14:38 AMT

«Զվարթնոցում» ժամանելուն պես 63-ամյա տղամարդ է ձերբակալվել․ Նա հետախուզման մեջ էր

«Զվարթնոց» օդանավակայանում, ժամանելուն պես, 63-ամյա տղամարդ է ձերբակալվել։ Նա հետախուզվում էր զինվորական ծառայության անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործության մեղադրանքով, հայտնում է ոստիկանությունը։

«Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 63-ամյա մի քաղաքացի, որը 2024 թվականի մարտի 16-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր զինվորական ծառայության անցնելու կարգի դեմ ուղղված հանցագործության մեղադրանքով»,–ասվում է հաղորդագրության մեջ։