AM
1 Օգոստոս 2025 - 08:15 AMT

Թանգարանների էլ․տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը հեշտացնում է դրանց գնումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներդրել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ» ծրագիրը, որն ամբողջությամբ վերափոխել է թանգարանի տոմս ձեռք բերելու գործընթացը:

Այժմ դուք կարելի է այցելել Museumsarmenia.am կայք, ընտրել հետաքրքրող թանգարանը, ծանոթանալ ցուցադրություններին ու միջոցառումներին և ընդամենը մի քանի սեղմումով ձեռք բերել առցանց տոմս։