Սևանից դեպի Երևան տանող ճանապարհը կաթվածահար վիճակում է՝ պայմանավորված ճանապարհային միաժամանակյա աշխատանքներով, հայտնում է Auroranews-ը։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում ընթանում է վերգետնյա հետիոտային անցումի կառուցում, իսկ դրանից բարձր՝ M4 մայրուղու մոտավորապես 20-րդ կիլոմետրին՝ Արզնիի շրջակայքում, ընթանում է կամրջի հիմնանորոգում։ Բացի այդ, Հրազդան քաղաքին մոտ՝ ճանապարհի 28-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։
Նշվում է, որ թե՛ հետիոտային անցման, թե՛ կամրջի շինարարական աշխատանքները դեռ նոր են մեկնարկել և նախատեսվում է դրանք ավարտել մինչև ընթացիկ տարվա վերջ։ Իսկ Սևանի պարեկային ծառայության հենակետի մոտ կատարվող աշխատանքների ավարտը ծրագրված է մոտ մեկ ամսվա ընթացքում։






