Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանի քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ օգոստոսի 1-ից վերացնում են հանրային տրանսպորտում կիրառվող QR կոդերը, սակայն դրանք դեռևս շարունակում են գործել։
Նա հավելել է, որ չկան նաև խոստացված հսկիչն երը։
«Երևան քաղաքի ոչ լեգիտիմ «իշխանությունները» հայտարարել էին, որ այսօրվանից տրանսպորտում վերացնելու են QR կոդերը ու տուգանելու են քաղաքացիներին, չբարեփոխված թանկացվող ուղեվարձի դեմ #բոյկոտելու համար։
9% քվե ստացած ՔՊ-ն ու Ավինյանը ստելով քաղաքացիներին առաջ են տանում կեղծ թեզ, որ եթե չվճարեք 150 դր չենք կարողանալու նոր ավտոբուսներ բերել։
Երեկ ՀՀ «նախագահը» համայն հայությանը տեղեկացրեց, որ Հայաստանում ու բյուջեյում կա՛ փող ու շատ։
Էս պարագայում եթե էդ փողը, միայն ձեր գրպանը լցնելու համար չէ ուրեմն սուբսիդավորեք ու տրանսպորտը «հպարտ» քաղաքացու համար թող մնա 100դր։
Օգոստոսի 1-ն է ու տրանսպորտում չկան հսկիչներ ու գործում են QR կոդերը։
Ստի ու կեղծիքի միջոցով մոլորեցնել ժողովրդին չի՛ ստացվելու…»,–գրել է նա։
Ավելի վաղ Ավինյանը հանձնարարել էր դադարեցնել ուղետոմսերում QR կոդերի թղթային ձևաչափի օգտագործումը։ Նա ասել էր, որ օգոստոսի 1-ից սկսած՝ QR կոդերը թղթային տարբերակով այլևս չպետք է գործեն։






