AM
1 Օգոստոս 2025 - 13:33 AMT

ՃՏՊ Նոյեմբերյան-Բագրատաշենի ճանապարհին. Կա զոհ և 3 վիրավոր

Նոյեմբերյան-Բագրատաշենի ճանապարհի 23-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 3-ը՝ վնասվածքներ ստացել:

Օգոստոսի 1-ին՝ ժամը 10։22-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են Toyota և Opel մակնիշների ավտոմեքենաները:

Վարորդները և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենաներից:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածներըտեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներնարձանագրել են Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը: