«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գյումրու «Ղարս» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։ Մինասյանը հաստատել է իր նոր նշանակման փաստը, հայտնում է Factor.am-ը։
«Առաջարկը ստացա, քանի որ պետք է Գյումրիում մնամ, մանդատս կարող եմ պահել, ընդունեցի»,-ասել է նա։
Օրեր առաջ մամուլը գրել էր նրա հնարավոր նշանակման մասին՝ որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Մինասյանը այդ լուրը հերքել էր՝ նշելով, թե չի ընդունի որևէ առաջարկ, որը կարող է խանգարել իր ավագանու անդամի լիազորություններին։
Մինչ նոր պաշտոնը ստանձնելը նա ղեկավարել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնը։ Անդրադառնալով իր նոր ոլորտին՝ Մինասյանն ասել է, որ կառավարիչ է պետք։
«Կառավարիչ է պետք, այնպես չէ, որ անպայման պետք է էլեկտրիկ լինես։ Խնդիրները, ինչպես ՀՀ մյուս քաղաքացիներին, ինձ էլ ծանոթ են»,-ասel 1 Մինասյանը։
Նրա խոսքով՝ արդեն օգոստոսի 4–ից կսկսի պաշտոնավարել։ Այսօր նա հանդիպել է աշխատակազմին, իսկ առաջիկայում մտադիր է նաև կադրային փոփոխություններ իրականացնել՝ նշելով, որ բարեխղճությունն ու պրոֆեսիոնալիզմը լինելու են գլխավոր չափանիշները։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։
ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։






