Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևանից դեպի Փարիզի Բովե օդանավակայան, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը։
Թռիչքները կմեկնարկեն հոկտեմբերի 2–ից։
«Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Փարիզ Բովե օդանավակայան չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։






