AM
2 Օգոստոս 2025 - 10:05 AMT

Լոպեսի համերգին միջինը 15,000 օտարերկրացի կմասնակցի

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյաը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու է մոտ 15,000 օտարերկրացի:

«Ջենիֆեր Լոպեսի համերգին միջինում 15,000 օտարերկրացիներ են մասնակցելու: Ինչո՞վ է կարևոր այս թիվը, նրանով, որ մեր հյուրերը (առնվազն գերակշիռ մասը) համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է և, եթե միջինացնենք միջին զբոսաշրջիկի ծախսման միավորը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և այլ ժամանցի համար յուրաքանչյուր հյուր ոչ պակաս քան 500 ԱՄՆ դոլար կթողնի մեր տնտեսության մեջ։

Էլ չհաշված մեր երկրի հեղինակությունն ու աշխարհի հանրության ճանաչելիության հարցը, ինչն անգին է: Այնպես, որ, եթե համատեղենք հյուրերի քանակը և միջինացված ծախսը, ապա կստացվի, որ ամբողջովին արդարածված է 7 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումն մեր կառավարության կողմից:

15000*500=7,500,000

Բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո: Վստահ ենք մեծ տպավորություններով կգնաս մեր երկրից»,–պասվում է գրառման մեջ։

Ջենիֆեր Լոպեսն, ում համաշխարհային ճանաչում ունեցող «Up all night» շրջագայությունը շարունակվում է, արդեն հասել է Հայաստան:

Up all night խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում երգչուհու երևանյան համերգը կկայանա օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։