«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ նշելով, որ վերջինիս թիմը «լծված է պատերազմ հրահրել կազմակերպելու առաքելությամբ»։
«Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նշում է՝ մեջբերում եմ «Փաշինյանն է հրահրել պատերազմն իր ոչմիթիզական, ազգայնական ելույթներով»:
Փաստորեն երկրի երկրորդ նախագահ աշխատած մարդը
Ա. արդարացնում է Ադրբեջանին,
Բ. ազգայնական բառապաշարը համարում է հրահրող, այն պարագայում, երբ իր ղեկավարած ԱԺ խմբակցությունն ամեն պատեհ առիթով հանդես է գալիս ազգայնական դիրքերից՝ մեզ մեղադրելով ապազգայնության մեջ:
Ստացվում է, որ Քոչարյանի թիմը լծված է պատերազմ հրահրել կազմակերպելու առաքելությամբ»,–գրել է նա։
Քոչարյանն իր հարցազրույցում ասել է․ «Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանն այդ առավելությունը չուներ, վստահաբար եմ ձեզ ասում: Փաշինյանը բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա ինքը նույնը անում է եկեղեցու հետ․․․»։






