AM
4 Օգոստոս 2025 - 11:25 AMT

Ծանրորդ Լաշա Տալախաձեն այցելել է Էջմիածին

Լեգենդար ծանրորդ, օլիմպիական եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն այս օրերին գտնվում է Հայաստանում։

Նա այցելել է Գյումրի, որտեղ հանդիպել է հայ անվանի ծանրորդներ Վարազդատ Լալայանի, Գարիկ Կարապետյանի և Գոռ Մինասյանի հետ, հայտնում է Aysor.am-ը։

Տալախաձեն նաև այցելություն է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Օգոստոսի 4–ին նա ներկա է գտնվել Ջենիֆեր Լոպեսի համերգին։