AM
31 May 2002 - 19:02 AMT

ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Թուրքիայի պաշտպանության նախարար Սաբահաթին Չակմակօղլուն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանություն «երբեք չի եղել»: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտարարել է այս մասին` արտասահմանում զոհված թուրք դիվանագետների հիշատակին նվիրված արարողության ժամանակ: Թուրքիայի ԱԳ նախարար Իսմայիլ Ջեմն ասել է, որ թուրք դիվանագետների դեմ ահաբեկչական գրոհները Թուրքիային թուլացնելու նպատակ էին հետապնդում, սակայն «դա երբեք տեղի չի ունենա»: Ջեմի խոսքերով, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակում է ահաբեկիչների թիրախ մնալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: