Կառավարության լրատվության վարչությունից ոչ հերքել, ոչ հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը հայտնում է 1lurer.am-ը։
«Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, և տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։
Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որևէ հաղորդագրություն չենք հրապարակել և, հետևաբար, այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո»,- ասված է մեկնաբանության մեջ։
Շրջանառվում են տեղեկություններ այն մասին, թե ուրբաթ օրը Վաշինգտոնում հնարավոր է տեղի ունենա Փաշինյան-Ալիև հանդիպում։ Նշվում է, որ Բաքուն և Երևանը պատրաստ են հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։






