AM
4 Օգոստոս 2025 - 13:48 AMT

Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Սյունիքի հատվածում՝ էքսկավատորի ուղղությամբ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,–ասվում է հաղորդագրության մեջ։