Դատարանը, դատավոր Տաթևիկ Մուրադյանի նախագահությամբ, արդարացման վերդիկտ է կայացրել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակցի՝ Գոռ Մելիք-Սահակյանի նկատմամբ, հայտնում է «Ազգային ճակատը»։
Դատարանն արձանագրել է, որ 2024 թվականի հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպը չի պարունակել խուլիգանության հատկանիշներ։
Գոռ Մելիք-Սահակյանը արդարացվել է։
2024-ի հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։
Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։






