Օգոստոսի 5-ին, ժամը 08:00-ի դրությամբ, Սևանա լճի ափամերձ հատվածում ջրի միջին ջերմաստիճանը կազմել է 21.1 աստիճան, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն իրականացնում է մակերևութային ջրերի քանակական և որակական մոնիտորինգ։
Մակերևութային ջրերի քանակի մոնիտորինգի դիտացանցում ընդգրկված է գետերի, ջրանցքների, ջրամբարների և Սևանա լճի 79դիտակետ, որոնցում կատարվում են ամենօրյա հիդրոլոգիական դիտարկումներ՝ օդի և ջրի ջերմաստիճանների, ջրի մակարդակի, սառցային երևույթների և ջրի ելքի չափումներ:






