«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Դատախազությունը $6 մլն-ով Լոպեսի համերգը կազմակերպողի ընտանիքից $7 մլն–ի ապօրինի գույք է բռնագանձում։
«Դատախազությունը ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընտանիքից պահանջում է 7 մլն դոլարի ապօրինի գույքի բռնագանձում։
Կառավարությունը այդ նույն պատգամավորի որդու ընկերությանը տալիս է 6 մլն դոլար՝ համերգ կազմակերպելու համար։
Կարող էին չէ՞ 7 մլն տալ։ Չեն տվել»,–գրել է նա։
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը քննադատաբար է արձագանքել պետական բյուջեից Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար 6 միլիոն դոլարի հատկացմանը՝ հայտարարելով, որ դա հակասահմանադրական է և պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։






