Օգոստոսի 7-8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի ԱՄՆ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դոնալդ Թրամփը նախընտրական շրջանում իր Truth Social հարթակում կոշտ քննադատության էր ենթարկել մրցակից Քամալա Հարիսին՝ նշելով. «Արցախից 120,000 հայ քրիստոնյաների սարսափելի հալածանքի ու բռնի տեղահանության ժամանակ ոչինչանելու համար», և տվել էր խոստում՝ «դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները»։ Նա հավելել էր. «Մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Հանդիպման մասին տեղեկատվություններ տարածվեցին դեռևս շաբաթվա սկզբին ադրբեջանական լրատվամիջոցներում։Նշվում էր, որ Բաքուն և Երևանը պատրաստ են հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։






