AM
6 Օգոստոս 2025 - 07:48 AMT

BBC-ի «Sunrise in Armenia» ֆիլմի դիտման ցուցանիշը հասել է 98.5%–ի

BBC-ի կողմից պատրաստված «Sunrise in Armenia» ֆիլմը հեռարձակվել է բարձր դիտողականություն ունեցող հաղորդումների շարքում և հասել 98.5% դիտման ցուցանիշի՝ գերազանցելով համաշխարհային միջին մակարդակը, հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։

Հայաստանը ներկայացված է Paramount Pictures-ի միջազգային հեռուստաալիքներով՝ BBC-ի կողմից պատրաստված «Sunrise in Armenia» ֆիլմով:

Ֆիլմում ներկայացվում են Հայաստանի բնապատկերները, մշակութային ժառանգությունն ու ինքնատիպ կողմերը, որոնք այժմ հասանելի են դարձել բազմամիլիոնանոց համաշխարհային լսարանին։

Նշվում է, որ այս համագործակցությունը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային տեսանելիության բարձրացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը ոլորտի զարգացման համար։