AM
6 Օգոստոս 2025 - 10:34 AMT

Reebok-ը վերականգնել է պետությանը պատճառած 348 մլն դրամ վնասը

Reebok-ը վերականգնել է պետությանը պատճառած 348 մլն դրամ վնասը, հայտնում է Factor.am-ը։

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում սպորտային ակումբի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և այդ ընկերությունների հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 348 մլն 685 հզր 602 ՀՀ դրամը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Մեկ շաբաթ առաջ «Գոլդս ջիմ» մարզասրահը ևս փոխհատուցել է պետությանը հասցրած վնասը, որը կազմել է 250 միլիոն դրամ։

Երկու մարզական կենտրոններում իրականացված քննչական գործողությունների ընթացքում առգրավվել են այն իրերը, որոնք կարող են կարևոր նշանակություն ունենալ քրեական վարույթի շրջանակում։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ներկայումս ոչ մի անձ չի ձերբակալվել կամ ներգրավվել որպես մեղադրյալ։