Բյուրեղավան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վարդևանյանը նշանակվել է ՀԷՑ «Նաիրի» մասնաճյուղի ղեկավար։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ստանձնել եմ Հայաստանի էլեկտրական ցանցերի Նաիրի մասնաճյուղի տնօրենի պատասխանատու պաշտոնը։ Սա ինձ համար մեծ պատիվ է, բայց միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն։ Որպես պետականությանն ու երկրին ծառայելու իմ սկզբունքի հետևողական կրող՝ այստեղ ևս նպատակ ունեմ աշխատելու բացառիկ նվիրումով, բարձր պատասխանատվությամբ և առաջադեմ մոտեցումներով։
Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ վստահության համար»,- գրել է նա։
Ռոմանոս Պետրոսյանի ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո կառույցում մի շարք նոր պաշտոնյաներ են նշանակվել, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից։ Մասնավորապես՝ Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն, իսկ Տիգրան Հովսեփյանը ստանձնել է «Դեբեդ» մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը։






