AM
6 Օգոստոս 2025 - 12:17 AMT

Գիշերը հնարավոր չի եղել աղբահանությունն Արամի և Սարյան փողոցներում․ Այժմ խնդիրը լուծված է

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը հայտարարել է, որ օգոստոսի 6-ին գիշերվա ժամը 05:30-ից 06:00-ի սահմաններում տեխնիկական խափանման պատճառով հնարավոր չի եղել իրականացնել աղբահանության աշխատանքներ Սարյան և Արամի փողոցներում, սակայն այժմ խնդիրը լուծված է։

«Առավոտյան ժամը 10:00-ից 11:00-ի միջակայքում վերոնշյալ հասցեներում կատարվել են աղբահանության ամբողջական աշխատանքները։

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարության համար և հայտնում, որ խնդիրը ներկայումս լիովին լուծված է»,–ասվում է հայտարարության մեջ։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանն էր ֆեյսբուքյան էջում անդրադարձել Սարյան փողոցում տիրող հակահիգիենիկ վիճակին։

«Գինու փառատոնի վայրը վերածվել է աղբի փառատոնի վայրի. 40 աստիճան ամռան տապին աղբահանությունը Երևանի սրտում՝ Սարյան 4 հասցեում»,–գրել էր նա։