AM
6 Օգոստոս 2025 - 14:15 AMT

Ընկերությունը փոխհատուցել է պետությանը հասցված 700 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ընթանում է քրեական վարույթի նախաքննություն՝ առնչվող վառելիք իրացնող ընկերության կողմից առանց ապրանքների մատակարարման ձևակերպված կեղծ հարկային հաշիվներով պետական բյուջեին առանձնապես խոշոր վնաս պատճառելու դեպքին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեn։

Նախաքննության շրջանակում իրականացված լայնածավալ քննչական ու ապացույցների ձեռքբերման գործողությունների արդյունքում, ընկերությունը հատուցել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 700 մլն դրամ վնասը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: