AM
7 Օգոստոս 2025 - 06:12 AMT

ԱԳՆ-ն հաստատել է՝ Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի պաշտոնից

ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է, որ Նարեկ Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ ռուսական Ura.ru-ն անդրադարձել է Սպարտակյանի ազատման հնարավոր պատճառներին՝ նշելով, որ Սպարտակյանը պաշտոնից ազատվել է Հայաստանի ղեկավարության` Հայ առաքելական եկեղեցու հանդեպ դրսևորած դիրքորոշման և գործարար Սամվել Կարապետյանի կալանքի հարցում ունեցած անհամաձայնության պատճառով։

«Նարեկ Սպարտակյանն ազատվել է ՌԴ Եկատերինբուրգի/Սվերդլովսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց», – պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը այլ մանրամասներ չի հայտնել։ ԱԳՆ–ն չի պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք նման որոշումը կապված է Սպարտակյանի անհամաձայնության հետ։

Նարեկ Սպարտակյանը պատվավոր հյուպատոս էր պաշտոնում 2018 թվականին։

Սպարտակյանն ասել էր, որ «անթույլատրելի է համարում ցանկացած գործողություն Հայ առաքելական եկեղեցու դեմ, որը համայն հայության հոգևոր միասնության կարևոր հիմքն է»։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի կալանքին, ապա նա նշել է. «ինչպես բոլոր հայերը, այնպես էլ ինքը, շատ է հարգում գործարարին, քանի որ նա վառ օրինակ է, թե ինչպես կարելի է կառուցել և արարել»: