ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։
«Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ գործող օրենսդրության, ԱՄՆ–ում ծնված երեխան ավտոմատ կերպով ստանում է այդ երկրի քաղաքացիություն, ինչը պատճառ է դարձել, որ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում ՀՀ–ից, շատերը մեկնեն ԱՄՆ, այդ թվում զբոսաշրջային վիզայով, այնտեղ ծննդաբերելու նպատակով։






